211652_close_icon
views-count2181 դիտում article-date 17:00 19-07-2018

Արայիկ Հարությունյանը պատրաստվում է համոզել հասարակության մի մասին, որ 12-ամյա կրթական համակարգն արդարացված է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կողմ է 12-ամյա կրթական համակարգին: Ավելին՝ նա պատրաստվում է հասարակության այն հատվածին, որը ցանկանում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, համոզել, որ 12-ամյա կրթական համակարգն արդարացված է: Այս մասին նախարարը հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, որ հասարակության մի հատվածն ուզում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, ինչպիսի՞ն է նախարարի դիրքորոշումն այդ առնչությամբ: «Հասարակության մի մասն, ուրեմն, պետք է ունենա նոր կրթության ու գիտության նախարար։ Որովհետև ես կողմ եմ 12-ամյա կրթությանը և առաջիկա 2-3 տարում հասարակության այդ հատվածին կհամոզեմ, որ 12-ամյա կրթական համակարգը լավն է»,-նշեց Ա. Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր