211652_close_icon
views-count8983 դիտում article-date 15:42 19-07-2018

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը 6 է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ երկրում առաջիկա օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին, 24-ին հյուսիսային շրջաններում, 21-23-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: [img]http://st0.shamshyan.com/editor/0318213001531997404440338.jpg[/img] Երևան քաղաքում` Հուլիսի 19-ի ցերեկը, 20-21-ը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: [img]http://st0.shamshyan.com/editor/0115956001531997427938185.jpg[/img]

Նմանատիպ նյութեր