211652_close_icon
views-count4975 դիտում article-date 14:12 19-07-2018

Տարոն Մարգարյանը «Երևան հիմնադրամի» գործով կհրավիրվի ԱԱԾ քննչական վարչություն. Tert.am

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան» հիմնադրամի գործով դեռևս չի հրավիրվել Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, սակայն առաջիկայում կհրավիրվի, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/07/19/vanecyan/2746040]Tert.am[/url]-ը։ Արթուր Վանեցյանը նաև հավելեց, որ հիմնադրամում ստուգումները մոտենում են ավարտական փուլին. «Ուղղակի «Երևան» հիմնադրամում ստուգումների ծավալն այնքան մեծ էր, երևի հիշում եք, երբ մեր տղաները հանում էին այդ պարկերը, փաստաթղթերի ծավալը պատկերացնում եք»: Պատասխանելով հարցին, թե Տարոն Մարգարյանին պատկանող բիզնեսներում ստուգումներ եղե՞լ են, լինելո՞ւ են, ԱԱԾ տնօրենն ասաց. «Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ մենք չենք հայտնաբերել»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/07/19/vanecyan/2746040]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր