211652_close_icon
views-count64451 դիտում article-date 18:30 19-07-2018

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. բախվել էին Mercedes C-320-ը, Mercedes E-320-ը և Daewoo-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է հունիսի 10-ին Երևանում տեղի ունեցել խոշոր ավտովթարը, երբ միմյանց էին բախվել Mercedes C-320-ը, Mercedes E-320-ը և Daewoo-ն։ Վթարի հետևանքով էլ 6 հոգի տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/30/1099763/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունիսի 30-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոցի խաչմերուկում բախվել էին Mercedes C-320 մակնիշի 56 ՏО 555 համարանիշի, Mercedes E-320 մակնիշի 26 ՍՏ 763 համարանիշի և Daewoo մակնիշի 35 CN 022 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել էին՝ 2-ը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 4-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև «Նաիրի Ինշուրանս» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր