211652_close_icon
views-count961 դիտում article-date 18:30 19-07-2018

36 տարի կիսախարխուլ տանը բնակվող սոցիալապես անապահով ընտանիքը հայտնվելու է դրսում. նրանց հույսը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

36 տարի Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի այս կիսակառույց ու ոչ բոլոր հարմարություններով ապահովված տանն է ապրում Մադաթյանների ընտանիքը: Այս տարածքը 1980-ականներին է տրվել է բնակիչներին որպես ժամանակավոր կացարան: Այդ տարիներին տանտիրուհին՝ Մարինե Մադաթյանը, պարբերաբար դիմել է գյուղապետին, ասել, որ ցանկանում է տարածքը սեփականաշնորհել: Բայց գործն անընդհատ հետաձգվել է, բնակչուհին վստահ է՝ գյուղապետի սյուբեկտիվ պատճառներով: Հիմա նոր գյուղապետը բնակիչներին հայտնել է, որ տունն ու առհասարակ այդ տարածքը պետք է ազատեն: Մոտ ժամանակներում շինարարություն է սկսվելու: Իսկ հողատարածքը պետական է: Տանտիրուհին ասում է, որ ապրելու այլ տեղ չունեն, սա իրենց միակ տանիքն է: Նպաստ էին ստանում, հիմա դա էլ չեն ստանում: Տանը ապրում են իր 2 աղջիկները և 2 ծնողազուրկ թոռնիկ ունի իր խնամքին: Առողջական լուրջ խնդիրներ ունի: Հարկ եղած դեպքում հարևաններն են օգնության հասնում, փորձում օգնել, ինչով կկարողանան: Բնակչուհին նաև մարզպետարան է գնացել: Բայց մարզպետին հանդիպել չի հաջողվել: Հորդորել են՝ դիմում գրել և սպասել: Սակայն ժամանակը շատ քիչ է: Հաշված օրերի ընթացքում ընտանիքը կարող է հայտնվել դրսում: Համայնքի ղեկավար Սասուն Համբարձումյանը, սակայն, հերքում է ընտանիքին տնից դուրս հանելու լուրը: Տարածքը պատկանում է համայնքին և ժամանակին եղել է գյուղի բուժկետը: Համայնքի ղեկավարն ասում է, ինքը չի ասել, որ տնից պետք է դուրս գան, այլ հակառակը, բնակչուհուն հայտնել է, որ կարող է ապրել, մինչև նոր տուն կունենա: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր