211652_close_icon
views-count3471 դիտում article-date 10:38 19-07-2018

Արմավիրի մարզպետը Մեծամորի քաղաքապետից պահանջել է վերականգնել համայնքի բյուջեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը խստորեն հրահանգել է Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանին վերականգնել համայնքի բյուջեն: Վերջինս խնդրել է գումարը վերադարձնելու հնարավորություն տալ, իսկ մարզպետ Գագիկ Միրիջանյանը պնդել է մինչև տարեվերջ պակասորդը վերականգնելու պահանջը: Մեր աղբյուրի փոխանցմամբ` քաղաքապետը բիզնեսների տեր է, սակայն հարկեր չի վճարում իր բիզնեսների, այդ թվում` սեփական հյութերի գործարանի համար: Նա հարկայինի հետ «լեզու է գտել» ոչ միայն այն պատճառով, որ նախկինում զբաղեցրել է Մեծամորի հարկայինի պետի պաշտոնը, այլև Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայությունում աշխատող եղբոր շնորհիվ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր