211652_close_icon
views-count3376 դիտում article-date 23:08 18-07-2018

ԱՄՆ-ում հայտարարել են Grammy 61-րդ մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը

ԱՄՆ-ի Արվեստների և ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիան [url=https://www.grammy.com/grammys/news/2019-grammy-awards-air-feb-10-2019-los-angeles]հայտարարել է[/url] Grammy 61-րդ երաժշտական մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը: Այն տեղի կունենա 2019 թվականի փետրվարի 10-ին Լոս Անջելեսի Staples Center մարզահամերգային համալիրում: Մրցանակաբաշխության 84 անվանակարգում բոլոր հավակնորդների անունները կհայտարարվեն այս տարվա դեկտեմբերի 5-ին: ԱՄՆ-ում միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու է CBS հեռուստաալիքը: Ավելի վաղ ամերիկյան ակադեմիան որոշել էր հաջորդ տարվանից սկսած ավելացնել Grammy-ի հիմնական անվանակարգերում ներկայացվող հավակնորդների թիվը՝ հինգից հասցնելով ութի: Խոսքն այսպես կոչված՝ մեծ քառյակի մասին է, որոնք են «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ», «Տարվա ալբոմ», «Լավագույն նոր կատարող» անվանակարգերը:

Նմանատիպ նյութեր