5741 դիտում
18:40 18-07-2018
ՀՖՖ. «Շիրակի» անհասկանալի նոր հայտարարությունը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.
«Երեկ ՀՖՖ գործադիր կոմիտեն քննարկեց բոլոր հնարավոր վերջնաժամկետների խախտումով բերված «Շիրակ» ֆուտբոլային ակումբի` ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու դիմումը ([url=http://www.ffa.am/uploaded/2018/Shirak%20dimum.pdf]կցվում է[/url]):
Կայացվեց բացառիկ, նախադեպը չունեցող որոշում. թույլատրել՝ հանուն հայկական ֆուտբոլի, «Շիրակի» երկրպագուների, ֆուտբոլիստների և մարզիչների: Սակայն ակնհայտ է, որ այդ որոշումը շատ անսպասելի էր և բոլորովին էլ չէր բխում «Շիրակ» ակումբի ղեկավարների շահերից, ինչն էլ ապացուցվեց վերջիններիս հապշտապ հայտարարությամբ, որ ճիշտ է, ՀՖՖ-ն թույլատրեց, բայց մենք դա չէինք պլանավորել ու ........ հա .... հիմա կրկին պնդում ենք այն՝ ինչ ասել էինք մինչև ՀՖՖ-ին դիմելը. այսինքն չենք մասնակցի, մինչև ՀՖՖ վերջին «պահակն ու վարորդը» չհեռանան: Շատ ծիծաղելի կլիներ այս ամենն, իհարկե, եթե «խաղն այս խաղային մանկապարտեզի երեխաները»:
Ո՞վ չէր հասկանում, որ «Շիրակի» ղեկավարին այլևս ձեռնտու չէր ֆուտբոլում գումարներ ծախսելը, կամ, որ «պայմանավորված խաղ» կազմակերպելու նպատակը Չեմպիոնների Լիգայից հնարավորինս շատ գումարներ ետ բերելն էր: Բոլոր այս և այն ամենի մասին, ինչ արվում է «Շիրակի» կողմից առ այսօր՝ դեռևս կանխատեսվել և բարձրաձայնվել էր առաջին իսկ օրերին:
Հետևաբար անկախ ամեն ինչից՝ մեկ անգամ ևս կոչ ենք անում նեղ ու ճղճիմ անձնական նպատակներն ու խնդիրները չբարդել ֆուտբոլի, նրա մասնակիցների ու շահառուների, և այս ամենի՝ ակամայից ականատես ու վկա դարձած հանրության վրա»:
Նմանատիպ նյութեր
6239 դիտում
23:40 18-07-2020
Ուկրաինայի Հայերի միությունն ԱԳՆ-ի ադրբեջանամետ հայտարարությունը անվանել է չհիմնավորված եւ անհասկանալի
12665 դիտում
20:28 29-05-2018
ՀՖՖ-ի հայտարարությունը՝ «Շիրակի» գործողությունների վերաբերյալ
Այս բաժնից
1048 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
934 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
877 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am