211652_close_icon
views-count5672 դիտում article-date 18:55 18-07-2018

Փանիկ գյուղի դեպքին Փաշինյանը կանդրադառնա ուրբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ. Եղոյան․ «Ազատություն»

Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած դեպքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է։ Այդ մասին [url=https://www.azatutyun.am/a/29373757.html]«Ազատությանը»[/url] փոխանցեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ տեղեկացնելով, որ դեպքի հանգամանքները և դրա ուսումնասիրության արդյունքները զեկուցվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ Եղոյանի, դեպքի ուսումնասիրությամբ այժմ զբաղվում է Պաշտպանության նախարարությունը, որն էլ կտրամադրի հետագա տեղեկատվությունը: Իսկ Փաշինյանը դեպքին կանդրադառնա ուրբաթ օրը կանալիք մամուլի ասուլիսի ժամանակ: Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր [url=https://www.azatutyun.am/a/29373757.html]«Ազատության»[/url] հետ զրույցում չցանկացավ գնահատական տալ տեղի ունեցած դեպքին՝ ընդամենը տեղեկացնելով, որ այդ հարցը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր քննարկելու է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի և ռազմական կցորդի հետ հանդիպման ընթացքում։ «Ես զերծ կմնամ որևէ գնահատականներ տալուց, բայց այսօր պլանավորված է պաշտպանության նախարարի հանդիպումը Ռուսաստանի դեսպանի և ռազմական կցորդի հետ։ Մենք այդ մասին կխոսենք իրենց հետ, եթե դրանից հետո լրացուցիչ գնահատականի և պարզաբանման հարց լինի, այն ժամանակ մենք կանդրադառնանք։ Եվ ինչքան գիտեմ` Շիրակի մարզպետը ևս հանդիպել է բազայի հրամանատարության հետ, և համապատասխան հայտարարություն արդեն կա»,- ասաց Հովհաննիսյանը: Հարցին, թե կոնկրետ գործողություններ չպե՞տք է իրականացվեն այսօրինակ միջադեպերը բացառելու համար՝ հաշվի առնելով ռազմաբազայի հետ կապված նախկին միջադեպերը, որոնց արդյունքում ունենք նաև սպանություններ, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Դրանից ավել բան ես էս պահին չեմ կարող ասել, կներեք»: Ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները երեկ ուսումնական վարժանք են իրականացրել Փանիկ գյուղում։ Համայնքի փողոցներում պայթյուններ, կրակոցներ են հնչել։ Գյուղացիները խուճապի են մատնվել, քանի որ զորավարժանքի մասին տեղեկացված չեն եղել։

Նմանատիպ նյութեր