211652_close_icon
views-count4923 դիտում article-date 16:06 18-07-2018

«Բարսելոնան» հայտարարեց 2017/18 մրցաշրջանում ռեկորդային եկամուտների մասին

«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը ամփոփել է 2017/18 մրցաշրջանի ֆինանսական արդյունքները: 2017/18 մրցաշրջանում «Բարսելոնան» ակումբի ամբողջ պատմության մեջ ռեկորդային եկամուտ է ստացել՝ 914 մլն եվրո: Ծախսերը կազմել են 882 մլն եվրո: Շահույթը կազմել է 32 մլն եվրո, հարկերը հանելուց հետո մաքուր շահույթը կազմել է 13 մլն եվրո: Տնօրենների խորհուրդը դրական է գնահատել տարեկան բալանսը և ռազմավարական ծրագրի համաձայն, 2021 թվականին «Բարսելոնայի» եկամուտը կկազմի 1 մլրդ եվրո: Նշենք, որ եկամուտի մասով «Բարսելոնայի» նախկին ռեկորդը գրանցվել էր նախորդ տարի՝ 708 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր