211652_close_icon
views-count4184 դիտում article-date 10:49 18-07-2018

ՀՀ Քննչական կոմիտեի փոխնախագահ Վահագն Հարությունյանն ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Վահագն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր