211652_close_icon
views-count3586 դիտում article-date 09:41 18-07-2018

Աշխարհը «տարօրինակ և անորոշ ժամանակներ» է ապրում. Բարաք Օբամա․ AFP

Աշխարհը «տարօրինակ և անորոշ ժամանակներ» է ապրում, հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման՝ ամենայն հավանականությամբ ակնարկելով Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Այս մասին գրում է [url=https://www.yahoo.com/news/obama-speech-mark-100-years-since-mandelas-birth-103937895.html]Agence France-Presse[/url]-ը: Յոհաննեսբուրգում ելույթ ունենալով Նելսոն Մանդելայի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ՝ Օբաման նշել է, որ «վախի քաղաքականությունն» ավելի ու ավելի է տարածվում առաջնորդների միջոցով, որոնք անտեսում են փաստերն ու «առանց խղճի խայթի» ստում: Նա քննադատել է կլիմայի փոփոխության փաստի ժխտումը, միգրացիոն քաղաքականությունը, «ուժեղների քաղաքականությունը», որոնք հաճախ հիշատակվում են որպես Թրամփի նախագահության առանձնահատուկ գծեր: «Հաշվի առնելով տարօրինակ և անորոշ ժամանակները, որ մենք ապրում ենք, տագնապալի լրատվական վերնագրերը, ես մտածեցի, որ, թերևս, ավելի օգտակար կլիներ ինչ-որ ժամանակով հետ քաշվել և որոշ հեռանկար տեսնել»,- ասել է Օբաման: Նրա խոսքով՝ մասամբ կառավարությունների և ազդեցիկ էլիտաների անհաջողությունների պատճառով աշխարհի մեծ մասը բիզնես վարելու ավելի հին, ավելի վտանգավոր, ավելի դաժան միջոցների վերադառնալու վտանգի տակ է: Ինչ վերաբերում է միգրացիային. Օբաման նշել է, որ սխալ չի համարում պնդումն այն մասին, որ «ազգային սահմանները նշանակություն ունեն, բայց դա չի կարող ռասայական, էթնիկ կամ կրոնական պատկանելության հիմքով միգրացիոն քաղաքականության արդարացում լինել»:

Նմանատիպ նյութեր