211652_close_icon
views-count1976 դիտում article-date 22:02 17-07-2018

Դավիթ Տոնոյանը Թիան Էրլունի հետ կարծիքներ է փոխանակել անվտանգության խնդիրների շուրջ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ Նախարար Տոնոյանն ու դեսպան Էրլուն նշել են հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև պաշտպանական բնագավառում: Երկուստեք կարևորվել է համագործակցության զարգացման համար առկա ներուժի լիարժեք իրացումը: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր