211652_close_icon
views-count9415 դիտում article-date 21:38 17-07-2018

Տիբո Կուրտուա. Հեռուստացույցն անջատեցի, որպեսզի չտեսնեմ, թե ինչպես են ֆրանսիացիները տոնում հաղթանակը

Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան նշել է, որ չի դիտել ԱԱ-2018-ի Ֆրանսիա-Խորվաթիա եզրափակիչ խաղի վերջը: «Ես դիտում էի եզրափակիչը, սակայն հեռուստացույցն անջատեցի 94-րդ րոպեին, որպեսզի չտեսնեմ, թե ինչպես են ֆրանսիացիները տոնում հաղթանակը: Երբ ընկերներս ասացին, որ ինձ շնորհել են աշխարհի առաջնության լավագույն դարպասապահի մրցանակը, ես նորից միացրեցի հեռուստացույցը: Դա մեծ պատիվ էր: Ուրախ եմ, որ հաճախ եմ փրկել թիմին, սակայն այդ մրցանակն իմ համար գլխավորը չէր, ես ցանկանում էի մրցաշարում հնարավորինս առաջ գնալ», ասել է Կուրտուան:

Նմանատիպ նյութեր