211652_close_icon
views-count7645 դիտում article-date 19:20 17-07-2018

Արմեն Սարգսյանը կաջակցի միջազգային գիտական կենտրոնների և հայ գիտնականների համագործակցությանը

ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է այսօր քննարկել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) աշխատակիցներ Ռուբեն Մկրտչյանի, Ռուբեն Մանվելյանի եւ Ալբերտ Սիրունյանի հետ: Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև գիտական հաստատության կողմից իրականացվող ծրագրերին: Բնական գիտությունների, այդ թվում՝ ֆիզիկայի զարգացման կարեւորությունը մեր երկրի համար՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է նաև ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանի եւ տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Աշոտ Հովսեփյանի հետ հանդիպմանը: Նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել միջազգային գիտական կենտրոնների հետ հայաստանցի գիտնականների համագործակցությանը:

Նմանատիպ նյութեր