211652_close_icon
views-count5347 դիտում article-date 19:34 17-07-2018

Ունաի Էմերին ցանկանում է «Արսենալից» դուրս թողնել Օսպինային և Ուելբեկին

«Արսենալի» դարպասապահ Դավիդ Օսպինան և հարձակվող Դանի Ուելբեկը այս ամռանը կարող են լքել ակումբը: Լոնդոնցիների նոր գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մտադիր է թիմում լրջորեն կրճատել ֆուտբոլիստներին: Թիմից հեռանալու առավել հավանական թեկնածուները Օսպինան ու Ուելբեկն են: Նախորդ մրցաշրջանում 29-ամյա դարպասապահը «Արսենալի» կազմում մասնակցել է 21 խաղի և բաց թողել 20 գոլ, 9 խաղում «անառիկ» է պահել դարպասները: 27-ամյա Ուելբեկը մասնակցել է 43 խաղի, դարձել 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր