211652_close_icon
views-count4661 դիտում article-date 19:32 17-07-2018

Արսեն Վենգերը նշել է, թե որն է եղել իր կարիերայի ամենամեծ սխալը

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, թե որն է եղել իր կարիերայի ամենամեծ սխալը: «Հնարավոր է, մեկ ակումբում 22 տարի մնալը իմ ամենամեծ սխալն էր: Ես չեմ սիրում մի տեղում երկար նստել, ինչպես նաև սիրում եմ մարտահրավերները: Այնպես ստացվեց, որ ամբողջ այդ ժամանակահատվածում ես իմ սեփական մարտահրավերի զոհն էի: Ես զգում եմ իմ մեղքը նրանց հանդեպ, ովքեր տուժել են իմ պատճառով: Իմ աշխատանքի բնույթը կայանում է նրանում, որ ես մշտապես որոշումներ եմ կայացնում, որոնք հիասթափեցնում են մարդկանց մի մասին և ուրախացնում մյուսներին: 25 հոգուց բաղկացած կազմի հետ աշխատելով, ստիպված են նրանցից 14-ին ամեն շաբաթ կամ երեքշաբթի խաղից դուրս թողնես: Նաև մեղավոր եմ զգում այն խաղացողների հանդեպ, որոնց չկարողացա ճիշտ կերպով օգտագործել, որպեսզի նրանք իրենց ամբողջ ներուժը իրագործեն», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր