211652_close_icon
views-count10270 դիտում article-date 18:49 17-07-2018

Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, թե ինչու որոշեց տեղափոխվել «Յուվենտուս»

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչու որոշեց տեղափոխվել իտալական ակումբ «Ես հիշում եմ գոլը, որը խփեցի իմ ապագա ակումբի դարպասը (մկրատաձև գոլը ՉԼ-ի 1/4 եզրափակիչ խաղում): Ես շատ երջանիկ էի, բայց ոչ միայն նրա համար, որ գոլի հեղինակ դարձա: Ինձ ցնցեց այն, որ «Յուվենտուսի» երկրպագուները սկսեցին ծափահարել ինձ, ինչը ես չէի սպասում: Ինձ տուրինյան ակումբը միշտ էլ դուր է եկել, սակայն այդ դրվագից հետո այն ինձ ավելի շատ դուր եկավ: «Յուվենտուսը» մեծ ակումբ է, նրանք ինձ հիանալի հնարավորություն ընձեռնեցին: Իհարկե, ես այստեղ տեղափոխվեցի ոչ միայն այդ գոլի պատճառով, սակայն այն որոշակիորեն օգնեց: Ես ասացի իմ գործակալին, որ միակ ակումբը, հանուն որի ես պատրաստ եմ հեռանալ «Ռեալից», «Յուվենտուսն» է», ասել է Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր