211652_close_icon
views-count1865 դիտում article-date 18:57 17-07-2018

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպեց ՄԹ արտաքին և համագործակցության նախարարության գլխավոր բանակցողի հետ

Հուլիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հանդիպեց Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր բանակցող Սարահ Քրոֆթին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կարեն Նազարյանը կարևորեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման մեկնարկը ՄԹ օրենսդիր մարմնի կողմից՝ հույս հայտնելով, որ հուլիսի 18-ին Լորդերի պալատում նախատեսված քննարկումները կընթանան սահուն՝ ճանապարհ հարթելով Համաձայնագրի վերջնական վավերացման համար։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին «Բրեքսիթի» գործընթացի շուրջ։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձան «Բրեքսիթից» հետո երկկողմ իրավական նոր շրջանակի ձևավորման հնարավորությանը, ինչպես նաև ՀՀ-ՄԹ այս պահին գործող միջազգային պայմանագրերի արդիականությանը և դրանց առնչվող հարակից հարցերին։

Նմանատիպ նյութեր