211652_close_icon
views-count39434 դիտում article-date 18:30 17-07-2018

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 34-ամյա վարորդը Нива-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Opel-ին. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 16-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 18։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արա Թաթոսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 34 ԼՍ 454 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արամ Ավետիսյանի վարած Opel մակնիշի 35 ԼF 135 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Թաթոսյանը, նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 18-ամյա Էդուարդ Թաթոսյանը, 47-ամյա Հայկանուշ Հակոբյանը և 39-ամյա Լուսինե Նազեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր