211652_close_icon
views-count5827 դիտում article-date 16:52 17-07-2018

Արզնիի և Մրգաշենի համայնքապետերը հրաժարականի դիմում են ներկայացրել

Հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով։ Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանից։ Վենիամին Վենիամինովը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Նույն օրը հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը: Այսօր՝ հուլիսի 17-ին համայնքի ավագանու արտահերթ նիստում ավագանին արձանագրել է նրա հրաժարականը և դիմել մարզպետին՝ օրենքով սահմանված կարգով:

Նմանատիպ նյութեր