211652_close_icon
views-count1698 դիտում article-date 16:26 17-07-2018

Էդմոն Մարուքյանը կողմ է Երևանի քաղաքապետի ընտրություններին «Ելք» դաշինքով միասնական թեկնածու առաջադրելուն

«Ելք» դաշինքում առաջիկա 2 շաբաթվա ընթացքում որոշում կկայացվի այն մասին, թե Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու են միասնական թեկնածու, թե կուսակցությունները հանդես են գալու առանձին թեկնածուներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Ընդգծեց, որ ինքն անձամբ կողմնակից է, որ միասնական թեկնածու առաջադրվի: «Դեռևս քննարկումներ չենք ունեցել, քանի որ երեկ է եղել չկայացած նիստը, պետք է սպասել այն որոշմանը, որ կառավարությունը կրճատի ավագանու լիազորությունների ժամկետը, մինչ այդ բնականաբար կլինեն քննարկումներ, թե ինչպես մասնակցենք»,- ասաց Մարուքյանը: Պատգամավորի խոսքով՝ ավագանու «Ելք» դաշինքը բավականին լավ է աշխատել և արդարացրել է իրեն, բայց եթե միասնական թեկնածու առաջադրելու որոշում չլինի, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անպայման առանձին կմասնակցի: «Այո, միանշանակ, եթե չլինի ընդհանուր մասնակցություն, կլինի առանձին մասնակցություն մեր կողմից՝ բնականաբար հետագա համագործակցության տեսլականով»,-ասաց պատգամավորը: Իրենց կուսակցության ներսում հնարավոր թեկնածուների հարց, նրա խոսքով, չի քննարկվել: Միասնական թեկնածուով հանդես գալը «հիմա կախվա՞ծ է «Քաղաքացիական պայմանագրից» հարցին ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Բոլորիցս էլ կախված է, քանի որ բոլորով պետք է գանք կոնսենսուսի, որոշում կայացնենք, թե ինչպես ենք մասնակցում»: Անդրադառնալով մեկ այլ հարցի, որ «Ելք» խմբակցության ղեկավարի հարցում կոմպրոմիսի չեն եկել, ավագանու դեպքում՝ կոմպրոմիսը հեշտ կտրվի՞», Հիեցնենք, որ հուլիսի 15-ին Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հայտարարել էր, որ հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ «Ելք»-ը ևս հայտարարել էր ավագանու նիստին չմասնակցելու մասին: Հուլիսի 16-ին, ինչպես ենթադրվում էր, նիստը չկայացավ և քաղաքապետ չընտրվեց: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ավագանու նիստին քաղաքապետ չընտրելու պարագայում կառավարությունը պետք է երկշաբաթյա ժամկետում արձակի ավագանին, որից հետո երկշաբաթյա ժամկետում նշանակի քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Դա պետք է լինի որոշումը կայացնելու պահից սկսած 30-40 օրվա ընթացքում։

Նմանատիպ նյութեր