211652_close_icon
views-count1480 դիտում article-date 16:13 17-07-2018

ՏԿՏՏ նախարարությունը 2018թ. առաջին կիսամյակում ստացել է 20.000-ից ավելի դիմում և գրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2018թ. հունվար-հունիս ամիսներին մուտքագրվել է 20408 դիմում և գրություն, որոնցից 782-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 725-ը ստացվել են էլեկտրոնային փոստով: Նույն ժամանակահատվածում նախարարությունը զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացել է տեղեկություն ստանալու 89 հարցում: ՀՀ ազգային ժողովի պատգամավորներից ստացվել է 11 հարցում: Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Նախարարության լիցենզավորման գործակալությունը «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 508 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 15 լիցենզիա և 549 ներդիր, փոստային կապի գործունեության 1 ներդիր, արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 209 լիցենզիա: 2018 թ. առաջին կիսամյակում 188 քաղաքացիներ ստացել են ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկելու վկայականներ:

Նմանատիպ նյութեր