211652_close_icon
views-count3200 դիտում article-date 10:07 17-07-2018

Համաներումը հիմնահարց է, որը հացադուլով չպետք է լուծվի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երեկ անդրադարձավ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մի շարք կալանավորների՝ համաներման պահանջով իրականացվող հացադուլին: «Համաներումն իրավունք չէ, այլ տրամադրվելիք արտոնություն: Դա պահանջի ձևով ներկայացնելը չի բխում դրա էությունից»,- ընդգծեց Արտակ Զեյնալյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք առաջիկայում, այնու­ամենայնիվ, նախատեսվո՞ւմ է համաներում: «Համաներում կլինի, թե ոչ՝ կախված է իշխանության և հասա­րակության կամքից: Արդյոք իրավունքի խախտման՝ հանցագործության զոհերը կամ նրանց հարազատները պատրա՞ստ են ներել իրենց իրավունքները խախտած անձանց»,- հարցադրում արեց նախարարը: Ապա եզրափակեց. «Համաներումը հիմնահարց է, որը հացադուլով չպետք է լուծվի: Եթե դրա ժամանակը գա, և հա­սարակությունն ու իշխանությունը նման կամք դրսևորեն՝ հարցը կքննարկվի»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր