211652_close_icon
views-count16363 դիտում article-date 09:58 17-07-2018

Ինչու են անհանգստացած պաշտոններ ստացած երիտասարդները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պաշտոնյաների երեխաների բանակում պարտադիր ծառայելու մասին կոչը առաջին հերթին անհանգստացրել է հենց Փաշինյանի թիմի անդամներին: Այդ թեման նոր կառավարության պաշտոնյաների համար մտահոգիչ է այնքանով, որ նրանցից շատերը չեն ծառայել բանակում, և առաջիկայում հնարավոր է այդ փաստը ջրի երես դուրս գա: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` թավշյա հեղափոխության արդյունքում պաշտոններ ստացած երիտասարդները այս հարցը քննարկում են իրար հետ, սակայն ոչ բարձրաձայն, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ չեն համարձակվում այդ մասին խոսել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր