211652_close_icon
views-count38428 դիտում article-date 09:45 17-07-2018

Դիահերձարանները՝ կոռուպցիայի աղբյուր. մի շարք մարզերում դիահերձման աշխատանքները կատարում են դատական բժիշկները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի մի շարք մարզերում պարզապես բացա­կայում են դիահերձողները, փոխարենը՝ այդ աշխատանքն անում են դատական բժիշկները: Իրա­վիճակը շատ ավելի ծանր է բիոթափոնների հեռացման գործընթացի հետ կապված: Ախտաբանաանատոմիական բաժանմունքների մեծ մասում չի պահպանված կեղտաջրերի մաքրման և վարակազերծման կայանի առկայության պահանջը, լվացքատան ու նրա սարքավորումներին առաջադրվող պահանջները, նախաախտաբանական անատոմիակաև բաժանմունքի, ֆիքսացիոնի, սանհանգույց-ցնցուղարանի, բժշկական թափոննե­րի պահման շենքերին առաջադրվող պահանջները: Ու սա այն դեպքում, երբ այս պայմաններում արված ծա­ռայության համար պետությունը բյուջեից գումար է փոխանցում, արդյունքում տեղի է ունենում բյուջետային միջոցների անարդյունավետ ծախս»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր