211652_close_icon
views-count26565 դիտում article-date 09:21 17-07-2018

Ում մասին ինչ գիտեք՝ գրեք. ակտիվիստները մարզերում ստանձնել են «կոմիսարների»՝ «տրոյկաների» ֆունկցիա. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանին շատ է դուր եկել նախագահական «դաչան» Սևանում. շաբաթ-կիրակի օրերին նա փորձում է այնտեղ թոթափել հեղափոխության ծանր հոգսը (շատերը վերջին «լայվի» ընթացքում նկատեցին նրա արևայրուքը)։ Այդ նույն ընթացքում նրա ակտիվիստները մարզերում ստանձնել են «կոմիսարների»՝ «տրոյկաների» ֆունկցիա. խոսքը հատկապես ՔՊ-ականների մասին է, որոնք տեղերում սկսել են կիրառել հեղափոխական վերահսկողության մեխանիզմներ՝ փոխարինելով պետական ապարատին։ Իրավիճակը լարված է հատկապես Շիրակի, Լոռու և Արարատի մարզերում, որտեղ նիկոլականները գործեր հավաքելու, բոլորի նկատմամբ հսկողություն սահմանելու գործընթացներ են սկսել և իրենց ծանոթ-մտերիմներին հորդորում են՝ «ում մասին ինչ գիտեք՝ գրեք»։ Եվ դա այն դեպքում, երբ Փաշինյանը Սյունիքի մարզում հայտարարում էր, թե բացահայտումների հարցում պետք է զերծ մնալ 37 թվականի սինդրոմից։ Երևի արտաքին աշխարհի ականջի համար էր ասում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր