211652_close_icon
views-count43869 դիտում article-date 22:46 16-07-2018

Հոգին ավանդեց հայրենիքում․ քիչ առաջ Գյումրիում մահացավ մեծ բարերար, ամերիկահայ բժիշկ Օյունջյանը․ aravot.am

Քիչ առաջ մահացել է ամերիկահայ մեծ բարեգործ Հովհաննես Օյունջյանը։ Տեղեկացնում է [url=https://www.aravot.am/2018/07/16/970732/]aravot.am[/url]-ը։ Մեր այս տեղեկությունը հաստատեցին Գյումրի բժշկական կենտրոնից։ Նա մի քանի օր է՝ գտնվում էր այս հիվանդանոցում, երկարատև խրոնիկ հիվանդություն է ունեցել։ Հիշեցնենք, որ նա ընդամենը երեք օր առաջ իր ծննդյան 98 ամյակին Տեքստիլագործների թաղամասում հերթական ներդրումն արեց այս քաղաքում՝ անձամբ մասնակցելով ֆիլհարմոնիայի դահլիճի հիմնարկեքի արարողությանը։ Բժիշկը իր ողջ կարողությունը ներդրել է հետերկրաշարժյան Գյումրու զարգացման համար՝ կառուցելով դպրոց, արհեստի ու արվեստի կենտրոն։ Նա իր հոգին տվեց հայրենիքում՝ իր իսկ սիրած քաղաքում։ Ամբողջությամբ՝ [url=https://www.aravot.am/2018/07/16/970732/]սկզբնաղբյուր[/url] կայքում

Նմանատիպ նյութեր