211652_close_icon
views-count4209 դիտում article-date 19:49 16-07-2018

Վարչության դռները բաց են ԵԿՄ-ից հեռացածների համար. Արամ Սարգսյանը մասնակցել է ԵԿՄ նիստին

Այսօր, հուլիսի 16-ին, տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության վարչության նիստ: Օրակարգում՝ ԵԿՄ արտահերթ համագումարի հրավիրման կանոնակարգված կազմակերպումն է եղել, ինչպես նաև՝ միության կանոնադրության պահանջով իրավաբանական գործողություններ իրականացնելիս, վարչությանը համապատասխանաբար լիազորելը և այլ աշխատանքային հարցեր: Նիստին ներկա են եղել 127 վարչության անդամներ, ԵԿՄ վարչության փոխնախագահներ և վարչության նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանը վստահեցրել է, որ վարչության դռները բաց են ԵԿՄ-ից հեռացածների համար, և այսօր ավելի քան երբևէ Երկրապահը պիտի համախմբվի: Փոխնախագահները կոչ են արել նախկին ԵԿՄ-ականներին վերադառնալ կառույց՝ գրանցվելով իրենց տարածքային բաժանմունքներում՝ համագումարի նախապատրաստական աշխատանքներին ներգրավվելու և մասնակցություն ունենալու համար: ԵԿՄ վարչության անդամները քննարկել են նաև կառույցի հետագա աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր