211652_close_icon
views-count6857 դիտում article-date 16:06 16-07-2018

Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից, հայտնում է [url=https://armenpress.am/arm/news/940973.html]armenpress.am[/url]-ը։ Հուլիսի 16-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացած նիստի ժամանակ, նիստը նախագահող դատավոր Վահե Միսակյանը, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ այդ թվում՝ դատապարտյալի առողջական վիճակը, ինչպես նաև Արթիկ քրեակատարողական հիմնարկում վերջինիս ցուցաբերած դրական վարքագիծը, որոշում կայացրեց բավարարել Արարատ Խանդոյանին պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը։ Միջնորդություն ներկայացվել էր փաստաբան Արա Ղարագյոզյանի կողմից։ «Ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 434, 438 հոդվածներով դատարանը որոշեց՝ Արթիկ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արարատ Խանդոյանին պայմանական վաղաժամկետ արձակել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի 17.06.2017 թվականի պատժի մնացած մասի՝ 1 տարի 6 ամիս 5 օր, կրումից: Արարատ Խանդոյանի նկատմամբ սահմանել փորձաշրջան պատիժը չկրած մասի չափով և վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ համապատասխան ծառայություն վրա: Արարատ Խանդոյանին ազատ արձակել նիստերի դահլիճում»: Ամբողջությամբ կարդացք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/940973.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր