211652_close_icon
views-count2408 դիտում article-date 18:11 16-07-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 13-ից 16-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 13-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 109 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 38, խարդախության 19, անձնական ունեցվածքի գողության 18, յուրացման կամ վատնման 7, խուլիգանության 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, անձի առևանգման 4, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, պաշտոնեական կերծիքի կամ անփութության 2, կողոպուտի, շորթման, կաշառակերության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, բնակարանային գողության 3 և ավտոմեքենա փախցնելու 1 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 54-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր