211652_close_icon
views-count13661 դիտում article-date 15:12 16-07-2018

Արշակունյաց պողոտայի 23 շենքի փլուզումից տուժել է 3 հոգի, նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է. Tert.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արշակունյաց պողոտայի 23 շենքի փլուզումից տուժել է 3 հոգի, նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։ Էրեբունի բժշկական կենտրոնից Tert.am-ին հայտնեցին, որ հիվանդանոց տեղափոխված մյուս անձը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի գանգուղեղային ծանր վնասվածք, շնչում է ինքնուրույն, բայց բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում: 3-րդ տուժածը, ով քերծվածքներ է ստացել, դուրս է գրվել հիվանդանոցից։ [url=http://www.tert.am/am/news/2018/07/16/arshakunyats/2743403]Tert.am[/url]-ի թղթակիցը հայտնում է, որ փլուզված շենքը բնակելի չէ, այս հասցեում գտնվում է արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունը: Ականատեսներից Գևորգ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շենքում որոշակի վերանորոգման աշխատանքներ են սկսվել մոտ 1 շաբաթ առաջ: Շենքից կապված է եղել անվտանգության ժապավեն, սակայն փլուզումն ավելի մեծ տարածություն էր վերցրել, քան ժապավենը: Նախնական տեղեկություններով՝ քանդվել է շենքի ճակատային հատվածի քիվը: Տուժածները, ըստ ականատեսների, երեքն են, ականատեսների վկայությամբ՝ նրանցից մեկը գլխի վնասվածք ունի: Ականատեսները չգիտեն՝ տուժածները պատահական անցորդնե՞ր են, թե վերանորոգման աշխատանքներին մասնակցող անձինք, որովհետև շենքի ներսում եղել են շինարարական աշխատանքներ կատարողներ: Տեղում աշխատում են քննիչները, փորձագիտության ազգային բյուրոյի անդամներ, սակայն որևէ մանրամասներ նրանք չեն տրամադրում, ասում են՝ ընթանում է քննություն: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդած տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը մասամբ փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/07/16/arshakunyats/2743403]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր