211652_close_icon
views-count3527 դիտում article-date 12:52 16-07-2018

Կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված ՀՀ ոստիկանապետի հրամանով սկսվել է ծառայողական քննություն

Վայոց ձորի մարզում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված ոստիկանությունում ծառայողական քննությունն է սկսվել: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ ծառայողական քննությունն անցկացվում է Վալերիյ Օսիպյանի հրամանով: Հուլիսի 14-ի երեկոյան Վայոց ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան, ով ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ)։ Նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ էր մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ էին հնչեցնում։

Նմանատիպ նյութեր