211652_close_icon
views-count3061 դիտում article-date 11:20 16-07-2018

Երևանի ավագանու նիստը 30 րոպեով հետաձգվեց. քվորում չկա. ներկա է ընդամենը ավագանու 5 անդամ. ՈՒՂԻՂ

Երևանի ավագանին այսօր՝ հուլիսի 16-ին ժամը, 11-ին նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն քաղաքապետի ընտրության հարցն է: 65 հոգանոց ավագանու անդամներից նիստին ներկա է միայն 5 մարդ, այդ թվում «Երկիր ծիրանի» խմբակցության 3 անդամները և նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Վերջինս հայտարարեց, որ քվորում չկա և հայտարարեց 30 րոպեանոց ընդմիջում: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀԿ-ն և «Ելք»-ը հայտարարել էին, որ ոչ միայն քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու, այլև չեն մասնակցելու այդ նիստին։ Իսկ քաղաքապետի թեկնածու է առաջադրել միայն «Երկիր ծիրանի» խմբակցությունը, որն ունի ընդամենը 3 հոգանոց խմբակցություն: Առաջադրվել է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Այս պահին Փոստանջյանն իր աջակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր