211652_close_icon
views-count135582 դիտում article-date 10:23 16-07-2018

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 23-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. 20-ամյա ուղևորը տեղում մահացել է, բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչ, 23-ամյա Արշակ Ավոյանը իր վարած Mercedes մակնիշի 55 ZO 455 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ավոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 20-ամյա Արամ Հովհաննիսյանը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին փրկարարներն են մոտեցրել օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային, որից հետո մահացածի դին, ում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մոտեցրել են դին տեղափոխող ավտոմեքենային: Վիրավորին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատար Վ. Մալաքյանն ու Թալինի ոստիկանության բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ Թալինի քննչական բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա. Քոթանջյանի հանձնարարականով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի ոստիկանության ծառայողները ավտոմեքենան տեղափոխեցին ոստիկանության Թալինի բաժնի հատուկ պահպանվող տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր