211652_close_icon
views-count6898 դիտում article-date 22:55 15-07-2018

Նիկոլ Փաշինյան. Մեր ֆուտբոլում ևս փոփոխություններ պիտի տեղի ունենան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելուց առաջ շնորհավորեց Աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, փոխչեմպիոնին՝ Խորվաթիայի հավաքականին: Ապա անդրադառնալով ֆուտբոլի վերաբերյալ հարցին՝ նա ասաց, որ ֆուտբոլ ոլորտում ՀՀ-ում փոփոխություններ անհրաժեշտ են: «Որքանով տեղյակ եմ, պիտի նոր ընտրություններ կայանան ֆեդերացիայում: Ընդհանուր տրամադրությունը հուշում է, որ մեր ֆուտբոլում ևս փոփոխություններ պիտի տեղի ունենան: Ես կարծում եմ, որ շատ մեծ պոտենցիալ կա հայկական ֆուտբոլում կուտակված: Ես հույս ունեմ, որ մեր ահռելի պոտենցիալը որ կա Հայաստանում և սփյուռքում, հնարավոր կլինի մեկտեղել Հայաստանում և հաջողություններ գրանցել»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ հաղթում են ու հաջողություն են ունենում այն հավաքականները, որոնք լավ ազգային առաջնություն են ունենում, իսկ Հայաստանի պարագայում դա այդպես չէ: Նա հավելեց, որ այդ փոփոխությունները պիտի Ֆուտբոլի ֆեդերացիան ՀԿ-ն իր վրա վերցնի:

Նմանատիպ նյութեր