211652_close_icon
views-count70644 դիտում article-date 22:45 15-07-2018

Երևանի ճանապարհային ոստիկանները ուղևորներով լցված, անսարքության վիճակում հայտնված «Գազելը» նախ տեղափոխեցին անվտանգ վայր, իսկ հետո վերացրեցին անսարքությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին օրերին մայրաքաղաքում հաճախակի ականատես ենք լինում, երբ Երևանի ՃՈ ծառայողները օգնության ձեռք են մեկնում փողոցում անօգնական վիճակում հայտնված թե՛ հետիոտներին, թե՛ վարորդներին: Այսօր՝ հուլիսի 15-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Մհեր Քոչարյանն ու Արծրուն Ռտոյանը Արշակունյաց պողոտայում ծառայության ժամանակ նկատեցին, որ թիվ 47 երթուղին սպասարկող մարդատար «Գազելը», որի մեջ մեծ թվով ուղևորներ էին, անսարքության պատճառով կանգնել է: Ճանապարհային ոստիկանները նախ՝ հրելով կարողացան ավտոմեքենան դուրս բերել անվտանգ վայր, որից հետո օգնեցին վարորդին, վերացնելով ավտոմեքենայի անսարքությունը, ու վարորդն էլ իրենից գոհ, ուղևորներին երևի թե ապահով հասցրեց, ինչպես ինքն էր ասում. «կանեց»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր