211652_close_icon
views-count8754 դիտում article-date 21:10 15-07-2018

Ֆրանսիան՝ աշխարհի կրկնակի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԱ-2018-ի եզրափակիչ Ֆրանսիա-Խորվաթիա հանդիպումը իսկական բերկրանք պարգևեց աշխարհի բոլոր ֆուտբոլասերներին: Թվում էր, թե զգուշավորությունից և հանդիպման նշանակությունից ելնելով, մենք գոլառատ հանդիպման ականատես չենք դառնա: Սակայն երկու թիմերում էլ բարձրակարգ խաղացողներ են, որոնք յուրաքանչյուր պահը կարող են գոլի վերածել: Հաշիվը բացեցին ֆրանսիացիները՝ ինքնագոլի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Մանջուկիչը: Խորվաթները հավասարեցրին հաշիվը՝ աչքի ընկավ Պերիշիչը: 1-ին խաղակեսի վերջում ֆրանսիացիները 11 մ. հարվածի իրավունք ստացան, որը դիպուկ իրացրեց Գրիզմանը: 2-րդ խաղակեսում խորվաթները մեծ ուժերով առաջ շարժվեցին, իսկ ֆրանսիացիները խաղում էին սուր հակագրոհներից վրա: Այդ հակագրոհերի ընթացքում նախ երրորդ գնդակը խփեց Պոլ Պոգբան, իսկ այնուհետև՝ Կիլիան Մբապեն: Նշենք, որ երկու դեպքում էլ այնքան էլ հաջող չխաղաց Խորվաթիայի դարպասապահ Սուբաշիչը: Ճիշտ է, իր հերթին կոպիտ սխալ թույլ տվեց ֆրանսիացիների դարպասապահ Ուգո Լյորիսը, որից օգտվեց Մանջուկիչը և կրճատեց հաշիվը: Սակայն ավելին անել խորվաթներին այլևս չհաջողվեց: Ֆրանսիա-Խորվաթիա՝ 4:2: Արտակարգ թիմ էր ստեղծել Դիդյե Դեշամը, որը արժանիորեն նվաճեց տիտղոսը: Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականը երկրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Իսկ Խորվաթիայի հավաքականը գրանցեց իր պատմության մեջ ամենախոշոր նվաճումը՝ դառնալով աշխարհի փոխչեմպիոն: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունը լիովին արդարացրեց իրեն թե մարզական, թե՝ կազմակերպչական առումով: Անկասկած, սա վերջին տասնամյակների լավագույն մրցաշարերից մեկն էր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր