211652_close_icon
views-count3821 դիտում article-date 21:52 15-07-2018

Այս գիշեր «Ալաշկերտը» կմեկնի Գլազգո

Այս գիշեր Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» մեկնում է Գլազգո, որտեղ կանցկացնի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը` Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկի» հետ: Այսպիսով, երևանյան ակումբը երկու մարզում կանցկացնի Գլազգոյում: Առաջին մարզումը կկայանա հուլիսի 16-ին, իսկ նախախաղային մարզումը` հուլիսի 17-ին` «Սելթիկ Պարկ» մարզադաշտում: «Սելթիկ» — «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Գլազգոյի «Սելթիկ Պարկ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը Երևանում ավարտվել է շոտլանդացիների հաղթանակով՝ 3:0:

Նմանատիպ նյութեր