211652_close_icon
views-count6564 դիտում article-date 23:35 15-07-2018

Ռոստովի շրջանում կայծակի հարվածից հղի կին է զոհվել

Ռուսաստանի Ռոստովի շրջանում կայծակը հարվածել է ծառին, որի հետևանքով զոհվել է հղի կին, ևս 4-ը՝ երկու տղամարդ և երկու կին, հոսպիտալացվել են: «Դեպքը տեղի է ունեցել Շախտի քաղաքում, որտեղ կարճատև, բայց ուժեղ անձրև է տեղացել», նշել են տեղի իրավապահ մարմինները: Նրանց խոսքերով, երեկոյան ժամը 18:00ի սահմաններում հինգ հոգի անձրևից պատսպարվել են ծառի տակ, որին էլ հարվածել է կայծակը: Մահացած կինը 26 տարեկան էր:

Նմանատիպ նյութեր