211652_close_icon
views-count3541 դիտում article-date 15:45 15-07-2018

«Սանիթեք» ընկերությունն արագորեն արձագանքեց SHAMSHYAN. com-ի հրապարակմանը և հեռացրեց Նոր Արեշ 33 հասցեում կուտակված աղբը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 15-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նյութ էր հրապարակել այն մասին, որ մի քանի օր շարունակ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 33 փողոցում արտակարգ իրավիճակ է տիրում ոռոգման ու խմելու ջրի արտահոսքի, աղբահանության, ինչպես նաև էլեկտրալարերի ոչ անվտանգ վիճակի մասին։ «Սանիթեք» ընկերությունն օպերատիվորեն արձագանքել է նշված բարձրացված խնդրին, և ընկերության աշխատակիցներն մաքրել են նշված փողոցում կուտակված աղբը։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/15/1100856/]հայտնել [/url]էինք, որ արդեն մի քանի օր է, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 33 փողոցի բնակիչները չգիտեն, թե երբ է, ի վերջո, իրենց խնդիրը լուծվելու։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասել էին. «Էս փողոցը, ասես, անիծված լինի. էնքան խնդիրներ կան՝ է՛լ ջրամատակարարման, է՛լ ջրահեռացման, աղբահանության ու էլեկտրալարերի վտանգավորության։ Սովետից էս կողմ՝ ասֆալտապատում չէին արել։ Օրեր առաջ արեցին, ուրախացանք, ասեցինք՝ լավ է, մեր փողոցում էլ արև կպավ։ Բայց ու՞մ ա պետք, մի քանի օր հետո փայտե էլկտրասյան տակից ջուրը դուրս է հոսել ու չգիտենք էլ՝ խմելո՞ւ, թթ՞ ոռոգման ջուր է։ Մեռանք քաղաքապետարանի թեժ գիծ ահազանգելով, բայց ոչ մի օգուտ։ Քոփի-փեյսթ արած պատասխանն են անընդհատ ասում՝ ձեր զանգը գրանցել ենք, օպերատիվ խումբը կմոտենա։ Բայց վայ էդ մոտենալուն։ Էդ օպերատիվ խումբը, երևի, Նոյի ագռավն ա. դուրս է եկել քաղաքապետարանից ու չկա։ Ջուրն անխնա հոսելով արդեն ողողել է մի քանի տներ։ Էլ չենք ասում գարշահոտության մասին, քանի որ, մեր կարծիքով, խմելու ու ոռոգման ջրերը խառնվել են իրար։ Մենակ էրեխեքն են ուրախանում, ովքեր ասում են՝ էլ Սևան գնանք, ինչ անենք, հեն ա՝ Սևանն իրա ոտով էկել ա մեր փողոց»։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ իրավիճակի մասին տեղեկանալով՝ օպերատիվորեն ժամանել էին «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանի հանձնարարականով թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները։ Տեղում իրավիճակին ծանոթանալու համար ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Արմեն Դեղոյանի գլխավորությամբ։ Փրկարարների կանչով ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր տեղում ուսումնասիրելով իրավիճակը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությանը հայտնել էին, որ նրանք կարող են իրենց գործողություները կատարել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր