211652_close_icon
views-count7161 դիտում article-date 16:06 15-07-2018

Բնապահպանության փոխնախարարը՝ Սևանա լճի ջրի որակի հետ կապված ահազանգերի մասին

Հարգելի հայրենակիցներ. Ամբողջ օրը ահազանգեր ստացանք Սևանա լճի ջրի որակի հետ կապված։ Այդ երևույթի հիմնական պատճառը ջրի բարձր ջերմաստիճանն է (24-25°), որն էլ իր հերթին ֆիզիկական և կենսաբանական տարբեր պրոցեսների զարգացմանն է նպաստում և լավ պայմաններ են ջրիմուռների առատ աճման ու լճի ծաղկման համար, որոնք էլ ջրին նման տեսք են տալիս։ Այս երևույթը միշտ կա, բայց այս տարի առավել ցայտուն է արտահայտված։ Վերջին անգամ նման առատությամբ նկատվել էր 2006թ-ին։ Նաև լճի մակարդակի անընդհատ բարձրացնելն ու իջեցնելը իր բացասական ազդեցությունն է թողնում։ Մոտ 10 օր կտևի այս պրոցեսը, հետո կկրկնվի օգոստոսի երկրորդ կեսին։ [img]http://st0.shamshyan.com/editor/0252383001531644596455822.jpg[/img] [b] Գնել ՍԱՆՈՅԱՆ ՀՀ Բնապահպանության փոխնախարար [/b]

Նմանատիպ նյութեր