211652_close_icon
views-count5713 դիտում article-date 13:18 15-07-2018

Խիստ մտահոգիչ եմ համարում Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու և սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է համարում Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու և սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։ «Խիստ մտահոգիչ եմ համարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու և սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։ Ոստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու և անհրաժեշտ ընթացք տալու համար»,-գրել է պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում։ Հիշեցնենք, որ երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուխտի էր մեկնել Գնդեվանք, և նրա հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել էին նրա մեքենան:

Նմանատիպ նյութեր