211652_close_icon
views-count4248 դիտում article-date 11:49 15-07-2018

Մեկնարկել է «ՆերՈւժ» ծրագիրը. սփյուռքի 18-35 տարեկան երիտասարդներին հրավիրում են Հայաստան՝ բիզնես հիմնելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեկնարկում է «ՆերՈւժ» ծրագիրը: Այս մասին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Սփյուռքի նախարարությունը FAST եւ IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) եւ Impact Hub Yerevan-ի հետ համատեղ մեկնարկում է «ՆերՈւԺ» ծրագիրը։ Եթե դու սփյուռքում բնակվող 18-35 տարեկան հայ երիտասարդ ես, ունես բիզնես գաղափար, ապա մասնակցի՛ր «ներՈւԺ» ծրագրին, հաղթի՛ր եւ ստացի՛ր մինչեւ 15 մլն դրամ աջակցություն՝ Հայաստանում իրականացնելու քո սթարթափ ծրագիրը: Ծրագրի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաեւ մասնակցելու համար առաջարկում ենք դիտել տեսանյութն ու այցելել ծրագրի պաշտոնական կայքը»,- գրել է նախարարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր