211652_close_icon
views-count6619 դիտում article-date 10:19 15-07-2018

Շոտլանդացիներին վրդովեցրել է ԱՄՆ նախագահի այցի անվտանգության ապահովմանն ուղղված մի քանի միլիոն դոլարի ծախսը

Շոտլանդիայի քաղաքացիները վրդովված են այն փաստով, որ երկրի կառավարությունը մոտ 6.6 մլն դոլար է ծախսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է Daily Mail-ը։ Այս օրերին Թրամփն իր կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ մնում է իր սեփական՝ Trump Turnbery հյուրանոցում, որտեղ հանգստյան օրերին գոլֆ է խաղում։ Հազարավոր ցուցարարների ակցիաներից Թրամփին «ապահովագրելու» համար հյուրանոցային համալիրի մոտ են տեղակայվել ոստիկանութան հատուկ ուժեր, ովքեր էլ բառացիորեն շղթայել են հյուրանոցը։

Նմանատիպ նյութեր