211652_close_icon
views-count36671 դիտում article-date 23:54 15-07-2018

Վրաստանում ամերիկյան ընտանիքի սպանության նոր մանրամասներ են հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկուհի Լորա Սմիթը, որը Վրաստանում սպանվել էր իր ամուսնու և 4-ամյա որդու հետ, մահվան օրը բռնաբարվել է: Դա հայտնի է դարձել դատափորձաքննության արդյունքներից հետո: Նշենք, որ ընտանիքի անդամներին մարմինները այս տարվա հուլիսին հայտնաբերել էին Թբիլիսիից 50 կմ հեռավորության վրա գտնվող Խադի կիրճում: Ըստ հետաքննության տվյալների, հուլիսի 4-ին ամերիկացիները տեղացի հովիվ Մալխազ Կոբաուրիին խնդրել էին ցույց տալ ճանապարհը դեպի լեռնային գետը: Ճանապարհին 19-ամյա հովիվի և Լորայի միջև վիճաբանություն է սկսել, որին միջամտել է կնոջ ամուսինը՝ Ռայանը: Այդ ժամանակ վրացին իր որսորդական հրացանից կրակել է նախ ամուսնու, իսկ հետո՝ նրա երեխայի վրա: Լորան փախուստի ժամանակ ընկել է կիրճը և տեղում մահացել: «Զոհված Լորա Սմիթի մարմնի փորձաքննությունը ցույց է տվել, որ նրան բռնաբարել են», հայտնել է «Իմեդի» հեռուստաալիքը: Կոբաուրին ձերբակալվել է հուլիսի 9-ին: Նրան մեղադրանք են ներկայացրել ծանրացուցիչ հանգամանքներում երկու և ավելի անձանց, այդ թվում՝ անչափահասի սպանության մեջ: Մարդասպանի խուզարկության ընթացքում իրավապահները առգրավել են հեռախոս, որտեղ հայտնաբերելեն զոհված ամերիկուհու լուսանկարները: Պարզվել է, որ մինչև ձերբակալությունը հովիվը այդ լուսանկարներով պարծեցել է իր ընկերների մոտ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր