211652_close_icon
views-count6924 դիտում article-date 20:54 14-07-2018

ԱԱ-2018. Բելգիան առաջին անգամ պատմության մեջ դարձավ բրոնզե մեդալակիր. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԱ-2018-ի 3-րդ տեղի համար խաղում Բելգիայի հավաքականը Սանկտ-Պետերբուրգում 2:0 հաշվով հաղթեց Անգլիային: Բելգիացիների առավելությունը շոշափելի էր ամբողջ խաղի ընթացքում: Արդեն 4-րդ րոպեին հաշիվը բացեց Թոմա Մենյեն: 82-րդ րոպեին Ազարը դե Բրյույնեյի փոխանցումից հետո վերջակետ դրեց խաղում: Բելգիայի հավաքականը մրցաշարում գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալների: Սա բելգիական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն արդյունքն է աշխարհի առաջնություններում: Մինչ այդ լավագույնը 4-րդ տեղն էր 1986 թվականին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր