211652_close_icon
views-count7556 դիտում article-date 22:33 14-07-2018

Զլատկո Դալիչ. Բոլոր դեպքերում Խորվաթիայում երկրաշարժ է լինելու

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը նշել է, թե ինչ ազդեցություն կունենա երկրի վրա հավաքականի մասնակցությունը ԱԱ-2018-ի եզրափակչին: «Մեր երկրի ժողովրդի աջակցությունը ուրախություն է մեզ պարգևում, մեզ հաջողվել է ընդամենը մի փոքր տեսնել, թե ինչ է տեղի ունենում Խորվաթիայում: Խորվաթները մոռացել են երկրում առկա խնդիրների մասին: Հաղթանակ կամ պարտություն լինի վաղը, միևնույն է, Խորվաթիայում բոլոր դեպքերում երկրաշարժ է լինելու: Դա մեզ լրացուցիչ ուժ է հաղորդում: Հուսով եմ, որ բոլոր 4 միլիոն բնակիչները փողոց դուրս կգան՝ տոնելու մեր հաղթանակը, եթե այն լինի: Կարծում եմ, մենք կարող ենք գերազանցել Բրազիլիային և Արգենտինային տոնակատարությունների առումով», ասել է Դալիչը:

Նմանատիպ նյութեր