211652_close_icon
views-count3731 դիտում article-date 16:40 14-07-2018

Քրեակատարողական ծառայությունում հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների պետերի հետ հանդիպումներ են կայացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 14-ին, Քրեակատարողական ծառայությունում ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը և անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը հանդիպեցին քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների պետերի հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին բաժնի աշխատանքների կիսամյակային արդյունքները: Հրահանգվեց առավել խիստ վերահսկել կոռուպցիոն դրսևորումները, ուժեղացնել վերահսկողությունը դատապարտյալների վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ, քննարկվեցին նաև արգելված իրերի ներթափանցման ուղիները կանխելու բոլոր հնարավոր ճանապարհները: Հանդիպման նպատակային նշաձող էր անվտանգության ապահովման ծառայողների պարտականությունների պատշաճ կատարումը օրենքի սահմաններում: Ծառայության պետի առաջին տեղակալ Մ. Միքայելյանը, ամփոփելով քննարկումը, ներկաներին հանձնարարեց առավել հետևողական լինել հանդիպման ընթացքում արծարծված խնդիրների լուծմանը՝ աշխատելով բացառապես օրենքի և օրինականության դաշտում: Նույն օրը ծառայությունում տեղի ունեցավ նաև օպերատիվ աշխատակիցների համար նախատեսված հերթական ուսումնամեթոդական դասընթացը, որը վարեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Սեմերջյանը: Դասընթացի ավարտին ծառայության օպերատիվ աշխատակիցները քննարկեցին օպերատիվ հետախուզական գործունեության աշխատանքների փաստաթղթային վարման կարգը: [b]ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր