211652_close_icon
views-count23257 դիտում article-date 15:54 14-07-2018

ԱՄՆ-ում ներկայացվել է աշխարհում առաջին թռչող ավտոմեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում կանադական Opener ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին թռչող BlackFly ավտոմեքենան: Այս մասին հայտնում է MK-ն: Աղբյուրը մանրամասնում է, որ արտաքինից նորույթը սովորական ավտոմեքենա է հիշեցնում, սակայն առանց անվադողերի: BlackFly թռչող մեքենան հագեցած է էլեկտրական շարժիչով, որը հնարավորություն է տալիս անցնել 40 կմ ճանապարհ, իսկ արագությունը կազմում է 62կմ/ժ արագություն: Նշվում է, որ թռչող մեքենան ունի ևս մեկ առավելություն. այն կարող է թռչել և վայրէջք կատարել և՛ ջրում և՛ ցամաքում: BlackFly-ը նախատեսված է մինչև 113 կգ քաշով և 2մ-ը չգերազանցող հասակով վարորդի համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր